National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.10.2018
Ամփոփվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի աշխատանքները
1 / 2

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի աշխատանքներին:

Հոկտեմբերի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ կոմիտեն ստացել է մոնիթորինգ եւ հսկողություն իրականացնելու գործիքակազմ: Այն իրավասու է լիարժեք տեղեկատվություն ստանալ եւ հարցադրումներ ուղղել Եվրոպական հանձնաժողովին ու եվրոպական ինստիտուտների այլ ղեկավարներին:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ մեր երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համատեղ աշխատանքի արդյունքում նիստում ընդունվել է եզարափակիչ հայտարարություն, որը մանրամասն անդրադառնում է Հայաստանի արտաքին եւ ներքին խնդիրներին:

Ըստ զեկուցողի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող դրույթներում ներառված են խնդրի վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների տեսակետները,  ընդգծվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթղում կոչ է արվում նաեւ բոլոր ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անդրադարձ է կատարվում Հայաստանում իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանությանը, գալիք խորհրդարանական ընտրություններին՝ իշխանությունների վրա դնելով պատասխանատվություն՝ խաղաղ նախընտրական արշավ իրականացնելու հարցում ապահովել թափանցիկ, արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար:

Հայտարարության մեջ կոչ է արվում ձեռնպահ մնալ ատելություն, անհանդուժողականություն եւ բռնություն քարոզելուց, ինչպես նաեւ չխաթարել երկրի ժողովրդավարական կայունությունը եւ հայ հասարակության միասնականությունը:

Կարեւորելով ընտրական բարեփոխումները՝ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները:

Արմեն Աշոտյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am